• Հաշվապահական հաշվառում

    Մենք առաջարկում ենք Ձեզ օգտվել ծառայության այս նշանակալի ոլորտից, քանզի այն վճռորոշ կարող է լինել ցանկացած անհատի կամ կազմակերպության գործարարության իրականացման համար և ունի լայն կիրառություն ողջ աշխարհում: Ձեր ընկրության հետ երկարատև և կայուն համագործակցության ընթացքում, զինված լինելով հաշվապահության տարբեր ոլորտների միջազգային և բաձր որակավորված մասնագետներով,   մենք կձեռնարկենք, կկազմակերպենք և կիրականացնենք Ձեր ընկերության հաշվապահությունը` օգտագործելով մասնագիտական ծրագրեր (ՀԾ Հաշվապահ, 1C Հաշվապահ և այլն):  

  • Աուդիտ

    Մեր փորձագետների մեկ այլ խումբ մասնագիտացված է աուդիտի ոլորտում և իրականացնում է ընկերության տնտեսական և ֆինանսական գործունեության գնահատում:  Ընկերությանը ներկայացվող ֆինանսական հաշվետվության անկախ գնահատումն իրականացվում է համապատասխան, անկախ և օբյեկտիվ մասնագետների կողմից, ովքեր հետագայում վերահսկողության արդյունքների հիման վրա ներկայացնում են հաշվետվություններ: Դրսևորելով յուրահատուկ վարքագիծ`մենք մշտապես գործում ենք ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ստանդարտներին (IAS և GAAP) համաձայն.

  • Իրավաբանական խորհրդատվություն

    “Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունը մատուցում է խորհրդատվական և բարդ իրավաբանական ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավական դաշտում: Մեր հաճախորդների ցանկն ընդգրկում է սկսած սկսնակ փոքր և միջին ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից մինչև խոշոր միջազգային կազմակերպություններ: Մենք մեր բազմազան հաճախորդների անունից կազմում և կնքում ենք պայմանագրեր, օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել իրենց իրավական ռիսկերն ու շահույթները և մշակում ենք առաջադեմ ռազմավարություն ու լուծումներ` յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ:

  • Թրեյնինգ

    “Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունն առաջարկում է մի շարք գործարար հմտությունների և մասնագիտական գիտելիքների բարձրորակ դասընթացներ ինչպես ՓՄՁ ներկայացուցիչներին, այնպես էլ անհատներին: Մեր հավաստագրված մասնագետներն ապահովում են դասընթացներ` հիմնված ինտերակտիվ մեթոդոլոգիայի վրա` բիզնեսի մասնակիցների իմացությունը բարձրացնելու նպատակով:

  • Լոգիստիկա

    Մենք մատակարարում ենք լոգիստիկայի ամբողջական կառավարման և խորհրդատվական  ծառայություններ` ուղղված ծախսերի կրճատմանը և սպասարկման բարելավմանը: Մեր տրամադրած արդյունավետ և տնտեսապես ձեռնտու միջոցները կօգնեն Ձեզ հայտնաբերել և իրագործել ծախսերի կրճատման ծրագրեր`արդյունքում բարելավելով Ձեր մատակարարման ցանցը: Եթե Ձեզ համար նպատակային է մատակարարման ցանցի բարելավումը, աշխատանքների օպտիմիզացման մեր մեթոդները կօգնենք գտնել Ձեր ընկերության համար ամենից արդյունավետ միջոցը:

  • Գործարար Խորհրդատվություն

“Լոգիկոն Դիվելփմենթ” ՍՊ ընկերուրությունը մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որը մատուցում է որակավորված աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրություններին:

Մեր ընկերությունն իրականացնում է մասնագիտացված խորհրդատվական ծառայություններ` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով գործող և սկսնակ գործարարության գործունեությանը` ամենատարբեր և բարդ տնտեսական իրավիճակներումՄենք մեր օգնության ձեռքն ենք մեկնում ձեռնարկատիրություններին ինչպես դասընթացների կազմակերպման և խորհրդատվության, այնպես էլ նրանց գործարարության զարգացմանն ու խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:

Մեր փորձագետները կօգնեն Ձեզ` առաջարկելով խորը մասնագիտական գիտելիքներ միջազգային և տեղային աուդիտի և հաշվապահության, ֆինանսական կառավարման, գործածարության խորհրդատվության, ընկերության ֆինանսների և հարկադրման, ինչպես նաև միջազգային և տեղային իրավական ոլորտներում: Մեր մասնագիտացված ծառայությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում սկսնակ ձեռներեցության դասընթացների կազմակերպմամբ, գիտական հետազոտությունների իրականացմամբ և զարգացմամբ, ՀՀ տնտեսության արտադրական և զանազան այլ ոլորտներում բիզնես ծրագրերի մշակմամբ և նախագծերի կառավարմամբ:

Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունը ակտիվ համագործակցում է ավելի քան 300 տեղական և միջազգային մասնավոր ընկերությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային Բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Հայաստանյան Ներկայացուցչությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Հիմնադրամը, ԵԱՀԿ Երևանյան Գրասենյակը և մի շարք այլ կազմակերպություններ:

Մենք պատրաստ ենք մատուցել միջնորդավորված, անհատական և բարձր մասնագիտական ստանդարտներին համապատասխանող ծառայություններ` ըստ պետական հատվածի և զարգացող գործարարության պահանջների:

Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունը պարբերաբար կատարելագործում և ընդլայնում է իր գործունեության շրջանակները: Առաջնորդվելով հաճախորդի գաղտնիության և օբյեկտիվության սկզբունքով` ընկերությունը մատուցում է ծառայություններ, որոնք կարելի է խմբավորել ըստ հետևյալ խմբերի`


Հաշվապահություն

Աուդիտ

Իրավաբանական խորհրդատվություն

Թրեյնինգ

Լոգիստիկա

Գործարար խորհրդատվություն