Իրավաբանական խորհրդատվություն

 
“Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունը մատուցում է խորհրդատվական և բարդ իրավաբանական ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավական դաշտում: Մեր հաճախորդների ցանկն ընդգրկում է սկսած սկսնակ փոքր և միջին ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից մինչև խոշոր միջազգային կազմակերպություններ: Մենք մեր բազմազան հաճախորդների անունից կազմում և կնքում ենք պայմանագրեր, օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել իրենց իրավական ռիսկերն ու շահույթները և մշակում ենք առաջադեմ ռազմավարություն ու լուծումներ` յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ:
 
Ընկերության նպատակն է կառուցել իրավական հիմք` իր հաճախորդների բիզնեսի հաջողության համար: Մենք պարբերաբար տեղեկացնում ենք մեր հաճախորդներին տեղական և միջազգային օրենսդրությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին, կորպորատիվ վերակազմավորման և վերակապիտալիզացման, ինչպես նաև կորպորատիվ վերակազմակերպման, սնանկության և լուծարման վերաբերյալ դատավարությունների ընթացքում տրված մի շարք վկայությունների և այլ մասնագիտացված իրավական ասպեկտների մասին:
 
Որպես դատական գործընթացի աջակցություն` մենք դատավարական բանակցություններից հետո առաջարկում ենք վերլուծություն և փորձաքննություն:
 
Հաճախորդներին առաջարկվող իրավաբանական ծառայությունների ցանկը ներառում է`
 
Կորպորատիվ, Քաղաքացիական և Առևտրային Իրավունք
 
-         Իրավաբանական փորձագիտություն
 
-         Գործարքներ, պայմանագրեր և իրավաբանական ներկայացուցչություն ու աջակցություն
 
-         Լիցենզիաներ և սերտիֆիկատներ
 
-         Գրանցման, վերակազմավորման և լուծարման գործընթացներ
 
-         Աշխատանքային օրենսդրություն. Զբաղվածության խնդիրներ
 
-         Միաձուլման ու ձեռք բերման իրավական և կորպորատիվ վերակազմակերպում և կարգավորում
 
-         Դատական ներկայացուցչություն
 
-         Բանակցություններին օժանդակություն
 
-         Իրավական փոփոխությունների և տեղեկատվական փաթեթների տրամադրում
 
-         Միաջազգային Մասնավոր Իրավունք
 
-         Իրավաբանական աջակցություն բանկային և ապահովագրական խնդիրներին
 
-         Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց  իրավաբանական աջակցություն
 
-         Իրավաբանական օժանդակություն հողի և անշարժ գույքի հետ կապված գործարքներին
 
Հարկային, Մաքսային և Ներդրումային Իրավունք
 
-         Հարկային և մաքսային օրենսդրություն
 
-         Ներդրումային օրենսդրության իրավաբանական խորհրդատվություն
 
-         Ներդրումային գործարքների կազմակերպում
 
-         Հարկերի օպտիմիզացման և նվազեցման սխեմայի մշակում և տրամադրում
 
-         Հարկերի վերակազմակերպում և ներկայացում հարկային և մաքսային մարմիններ